Վարչապետի աշխատակազմից Հ1-ին հրահանգել են աշխատանքից ազատել Արամ Նիկոլյանին. աղբյուր

Aysor.am-ի  աղբյուրի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից Հանրային հեռուստաընկերությանը հրահանգվել է աշխատանքից ազատել Հանրային հեռուստաընկերության ոճաբանական ստուդիայի ղեկավար Արամ Նիկոլյանին՝ Ադրբեջանի դրոշը այրելու համար:

Հիշեցնենք, որ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը դիզայներ Արամ Նիկոլյանն այրել է բեմին հայտնված Ադրբեջանի դրոշը։

«Իմ արարքը բացառապես հայ տղամարդու, թասիբով հայի արարք է»․ ասել է Արամ Նիկոլյանը։