Այսօրվա հանրահավաքը կայանալու է. Բագրատ սրբազանի ուղերձը

«Չափազանց դժվար է այսպիսի իրավիճակում լինել, բայց մեր օրակարգը պիտի ընթանա առաջ, որ առաջիկայում կանխվեն կամ լուծումներ առաջարկվեն նման աղետների դեպքում։ Ինչպես նաև կանխվեն բոլոր այն աղետները, որոնք մարդածին են և տեղի են ունենում մեր սահմաններում»,–խոսելով` Լոռիում  և Տավուշում գրանցված բնական աղետի մասին ասաց նա։

Խնդրեց Տավուշի և Լոռիի ժողովրդին մնալ մարզերում և իրենց աջակցությունը բերել տուժածներին` չնայած, որ իրենց ներկայությունը շատ կարևոր էր այսօր ժամը 16։00–ին Երևանի Հանրապետության հրապարակում կայանլիք հանրահավաքին։