Զինվորական սպաները հրաժարվել են կատարել Տավուշի դիրքերից հետ քաշվելու հրամանը

Մի շարք զինվորականներ և բարձրաստիճան սպաներ հրաժարվել են ետ քաշվել Տավուշի հայկական դիրքերից և ականազերծում կատարել՝ չենթակվելով սահմանազատման ու սահմանագծման քողի տակ տրված ապազգային հրամանին։ Ավելին՝ նրանք հրաժարական են ներկայացրել։

Ինչպես հայտնում է «Ազհային ճակատ»-ը, 3-րդ ԲԿ հրամանատար Ցականյանի մի շարք ենթակա սպաներ բառացիորեն բղավելով պահանջել են իրենից ներկայացնել ՀՀ Զինված Ուժերի Շտաբի պետ՝ Էդվարդ Ասրյանի կոմից ստորագրված հրամանը, սակայն կորպուսի հրամանատարը մերժել է։

Փաստացի Տավուշի տարածքների հանձնման ողջ պատասխանատվությունը մնաց Գլխավոր շտաբի, հատկապես՝ Ասրյանի ու Ցականյանի վրա, թեպետ ՀՀ նախկին Պաշտպանության նախարարները մեկը մյուսի հետևից զգուշացրել էին զինվորականությանը այս վտանգի մասին։

@armnationalfront