Դեռ հարց է, թե ինչն է ավելի նսեմացուցիչ՝ այրե՞լը, թե առանց առիթ տալու Հայաստանի հիմնի տակ կքանստելը

Մի կողմ թողնենք մեր իրավիճակում անսովոր մեծ շուքով մրցաշարի բացման արարողությունը, բայց իրեն միջազգային ահաբեկչական բանդայի կարգավիճակ շնորհած պետության դրոշը այրելը առանձնակի համազգային աղետի վերածել, անգամ ընդհանրապես քննարկման նյութ դարձնել պետք չէ: Դեռ հարց է, թե ինչն է ավելի նսեմացուցիչ՝ այրելը, թե առանց առիթ տալու Հայաստանի հիմնի տակ կքանստելը և այլ տգեղ սադրանքները: Այս օրերին միակ քննարկման խնդիրը Երկրի, հատկապես՝ Արցախի անվտանգության երաշխավորումն է, ինչի գրավականը կամքն է, սթափ, իրական քայլերը, ոչ թե կենցաղային-սիրողական մտածումները…

Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից