Այս պահի դրությամբ մենք չենք գտնում կիրանցիների սեփականության վկայականների իրավական հիմքերը. Փաշինյան
Այս պահի դրությամբ մենք չենք գտնում կիրանցիների սեփականության վկայականների իրավական հիմքերը: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով այն հարցին, թե իրավական առումով ինչ պետք արվի այն մարդկանց հետ որոնք հրաժարավում են փոխհատուցումից`ունենալով սեփականության վկայականներ:
«Առաջին հերթին մենք կենտրոնացած էինք պայմանականորեն ասած տանիքների վրա, որտեղ շինություններ էին, շինությունների դեպքում հարցերը լուծված են եւ փոխհատուցումները տրված են, ինչ վերբերվում է հողամասերին, դրանց մի մասի վերաբերյալ էլ դիմումներ կան եւ աշխատանք կա: Սահմանազատման աշխատանքի ընթացքում բնականաբար մենք առերեսվել ենք եւ ինքներս մեզ հարց ենք տվել, որ եթե սեփականության վկայականներ կան, դա հարց է, որը մենք պետք է հասկանանք` ինչու եւ ինչպես է տեղի ունեցել եւ դրանց իրավական հիմքերը, եւ պետք է արձանագրենք, որ այս պահի դրությամբ այդ իրավական հիմքերը չենք գտնում պետական արխիվներում, եւ դա ինչ-որ առումով տրամաբանակական է, քանի որ հողահատկացման եւ մյուս աշխատանքների համար հստակ պետք է լիներ իրավական հիմք: Եւ այդ տարածքները, որի մասին մենք խոսում ենք, այդ տարածքները 1976 թվականի դե յուրե իրավական ուժ ունեցող քարտեզներով ՀՀ տարածք չեն»,- ասում է նա:
Փաշինյանը նշել է, որ հաշվի առնելով իրադրության յուրահատկությունը, իրենք հանձն են առել այս խնդիրների լուծումը:
Դիտարկմանը, թե 9 կիրանցի հրաժարվում է փոխհատուցում վերցնել, ինչ է լինելու, արդյոք նրանց մուտքը արգելվելու է իրենց սեփական հողատարածք, Փաշինյանը ասաց, որ պետական սահմանը պետական սահման է, եւ այն դե յուրե հիմնավորված է, իրենք ամեն ինչ անելու են քաղաքացիների իրավունքները մաքսիմալ պաշտպանվեն եւ պահպանվեն: