Նույնիսկ Ադրբեջանի իշխանության մտքով չէր անցնի այսպիսի զազրելի ապօրինությամբ պատիժ նշանակել բոլոր պատերազմների մասնակից մարդու նկատմամբ

Որպեսզի Արցախի գրանցմամբ ավտոմեքենան կարողանա տեխնիկական զննում անցնի եւ ԱՊՊԱ պայմանագիր կնքի պետք է լինի ՀՀ գրանցում ստացած, քանի որ այս իշխանությունը Արցախը համարում է Ադրբեջան, իսկ արցախցիներին՝ փախստական:

Հիմա ՀՀ իշխանության կողմից Ադրբեջան ճանաչված Մարտակերտ համայնքին պատկանող ավտոմեքենան, որպեսզի խուսափի 100 հազար դրամի հասնող տուգանքներից ստիպված պետք է անվանափոխվի: Մարտակերտ համայնքին պատկանող ավտոմեքենան Ավագանու որոշմամբ անվանափոխվել է համայքնի ղեկավարի անունով (ավագանին որոշել է, որ համայնքի ղեկավարն է ամենալեգիտիմ անձը դրա համար), բայց դրա համար ՀՀ իշխանությունը խարդախությամբ գույք հափշտակելու մեղադրանքով կալանավորում է 65 տարեկան մարդուն:

Դե ինչ ասեմ. Նույնիսկ Ադրբեջանի իշխանության մտքով չէր անցնի այսպիսի զազրելի ապօրինությամբ պատիժ նշանակել բոլոր պատերազմների մասնակից մարդու նկատմամբ:

 

Իրավապաշտպան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից