Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անսակարկելի է․ Բագրատ Սրբազան

«Այս ողջ ժամանակահատվածում Վեհափառ հայրապետը Գերագույն հոգևոր խորհրդի հետ միասին բազմաթիվ առիթներով անդրադարձ է կատարել այսօրվա իրականությանը, որը մենք, ընդհանուր առմամբ գնահատում ենք «գողացված ուրախության իրականություն», «խոցված իրականություն», միևնույն աժամանակ այն մեզ համար մնում է հույսի և վերականգնումի ճանապարհի իրականություն»,-«Արցախի միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով համաժողովի բացման խոսքում ասաց Տավուշի թեմի առաջնորդ, Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: Համաժողովի մեկնարկը տրվեց Իմաստության աղոթքով, որից հետո Բագրատ Սրբազանը Վեհափառ Հայրապետի օրհնությունը և ջերմ գնահատականքը փոխանցեց նրանց, ովքեր կազմակերպել են միջոցառումը և գեթ մի փոքր մտահոգություն ունեն և կյանքի առաքելություն են դարձրել պայքարն Արցախի համար:

«Շատ հստակ նշվել է, որ մեր գոյության, գիտակցության, ինքնության և ապրումների համար այսօր և ընդհանրապես Արցախը և ողջ հայ ժողովրդի ինքնությունը և, միևնույն ժամանակ, ինքնորոշման իրավունքն անսակարկելի են, սա այն բացարձակ սահմանագիծն է, որից այն կողմ մենք ուղղակիորեն չենք կարող անցնել»,-հայտարարեց  Տեր Բագրատ Գալստանյանը:
«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անսակարկելի է, և սա այն բացարձակ սահմանագիծն է, որից այն կողմ չենք կարող անցնել։ Ուզում եմ բոլորիս շնորհավորել այն խիզախումների համար, որ 35 տարի առաջ այս օրերին ապրում էր մեր ժողովուրդը` միտված լինելով Արցախի և մեր կյանքի ազատագրությանը` լայն իմաստով»,– ասաց Տավուշի թեմի առաջնորդը։

Նա ընդգծեց․ «Վերստին փաստում ենք, որ մենք կոչված չենք վերջնականապես պարտվելու, այլ կոչված ենք այդ պարտությունից վեր կանգնելու, սովորելու և կերտելու մեր նոր հաղթանակները։