Իրանը պատրաստ է Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոյի հետ հանդիպման ժամանակ շեշտը դրել է երկու երկրների միջև համագործակցության զարգացման և ամրապնդման վրա: Այս մասին գրում է Irna-ն։

ՌԴ փոխարտգործնախարարը, ով ժամանել է Թեհրան՝ քննարկելու և մտքեր փոխանակելու իր իրանցի գործընկերոջ (Ալի Բաղերի Քանիի) հետ, երկուշաբթի օրը հանդիպել և զրուցել է ԻԻՀ արտաքին գործերի նախարարի հետ։

Ամիր Աբդոլլահիանն այս հանդիպման ժամանակ մատնանշել է տարածաշրջանում առկա մարտահրավերները՝ ընդգծելով տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը:

Նա նաև հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարների հետ: