Արցախի նախագահը պատրաստվում է կատարել Ալիևի պահանջը և ազատել Արցախի պետնախարարին (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանն է։

Ի՞նչ է կատարվում Արցախի քաղաքական վերնախավում, ի՞նչ քաղաքական ինտրիգներ են հյուսվում նախագահ Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ։ Անդրադառնալով այս հարցին՝ պատգամավորն ասաց, որ Արայիկ Հարությունյանը լծվել է Արցախի միասնականությունը պառակտելու գործին՝ հեռահար նպատակներ ունենալով մասնավորապես Արցախի ճակատագրի ոչ հայանպաստ զարգացման  հարցում։ Բավականին երկար ժամանակ Արցախում առողջ քաղաքական մթնոլոտ էր տիրում, քաղաքական սթափ, առողջ ուժերը համախմբված Արցախի կարմիր գծերի շուրջ աշխատում էին որպեսզի շրջափակումից դուրս գալու ելքեր գտնեն։ Բայց Արցախի ղեկավարը, որն ամենից շատ է խոսում միասնականության մասին, իր գործողություններով պառակտող է և խոչընդոտում է այդ աշխատանքներին։ Ըստ նրա՝ Արցախի միասնականությունը խանգարում է նաև Հայաստանի ներկայիս իշխանություններին, քանի որ այն խանգարում է իրենց օրակարգին Արցախի հարցում։ Իսկ այդ օրակարգն Արցախում կյանքի է կոչելու Արայիկ Հարությունյանը։ Մետաքսե Հակոբյանն ասաց, որ ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ մոտ ժամանակներում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է կատարել քպ-ականների և Ադրբեջանի նախագահի պահանջը և ազատել պաշտոնից Արցախի Հանրապետության պետնախարարին։

Մետաքսե Հակոբյանն անդրադարձավ նաև օրերս մյունխենյան համաժողովի ժամանակ Արցախի Հանրապետության վերաբերյալ Ալիևի հայտարարություններին։ Նա նախ խոսելով Ռուբեն Վարդանյանի մասին՝ նրան անվանեց Լեռնային Ղարաբաղի բարձր պաշտոնյա՝ դրանով փաստելով, որ ընդունում է Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության գոյությունը։ Հաջորդ պահին էլ ասաց, թե գոյություն չունի Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք։ Սա վկայում է Ալիևի մտքերի դիլեմայի մասին։

Ինչ վերաբերում է Արցախի ու Ադրբեջանի չմիջնորդավորված բանակցություններին, հաղորդման հյուրն ասաց, որ Արցախը պատրաստ է բանակցել, բայց միմիայն հավասարը հավասարի կարգավիճակով։ Այնինչ Ադրբեջանը երբ հայտնում է բանակցելու պատրաստակամության մասին, ամենևին նկատի չունի հենց այդ գործընթացը, նա ակնալում է իր կամքը պարտադրել Արցախին։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում