Գորիս-Կապան ավտոճանապարհի խնդիրները վկայում են անվտանգ ճանապարհների կարևորության մասին․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Գորիս-Կապան ավտոճանապարհին առկա խնդիրների պատճառով ստեղծված իրավիճակը, որին հաջորդել են այլընտրանքային ճանապարհ ապահովելու ուղղությամբ ՀՀ կառավարության լուրջ ջանքերը, ապացուցում է, որ մեզ անհրաժեշտ են հարմարավետ և անվտանգ ճանապարհներ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, «Հայ-իրանական հարաբերությունները ընդհանուր շահերի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։

Նա հույս հայտնեց, որ առաջիկա տարիներին Հայաստանի և Իրանի միջև տրանսպորտային երթուղու պատկերը լրջորեն կփոխվի: «Մենք վստահ ենք, որ Հայաստանի և Իրանի միջև բարձրորակ և հարմարավետ տրանսպորտային երթուղիները արդյունավետ կլինեն միջազգային ասպարեզում երկու երկրների դիրքերի բարձրացման գործում»,-հավելեց դեսպանը։