Կան որոշ հիմքեր ենթադրելու, որ Թուրքիայում երկրաշարժը ԱՄՆ-ի կողմից սեյսմիկ կամ տեկտոնական զենքի գործադրման հետևանք էր. 2
Սկիզբը` այստեղ
Երկրաֆիզիկական զենքերի խմբին պատկանող սեյսմիկ կամ տեկտոնական զենքի գոյության մասին շատ է գրվել: Բավական է նշել թեկուզ միայն այն, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատում է նշված զենքի գոյությունը:
Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության հրապարակած տեղեկատվության , երկրաֆիզիկական զենքը նոր ֆիզիկական սկզբունքների վրա հիմնված զենքի տեսակ է, որն ունակ է ազդել շրջակա միջավայրի վրա՝ բնության ուժերը ռազմական նպատակներով օգտագործելու համար: Այն ներառում է նաև սեյսմիկ զենքը: Երկրաֆիզիկական զենքի օգնությամբ հնարավոր է ազդել Երկրի պինդ, հեղուկ կամ գազային թաղանթներում և Երկրի մթնոլորտում տեղի ունեցող ֆիզիկական գործընթացների վրա:
Ըստ այդմ, սեյսմիկ զենքն օգտագործում է երկրակեղևի (Լիթոսֆերայի) էներգիան այն տեկտոնական սալերի անկայունության հանգույցներում խախտելու ճանապարհով: Ստորգետնյա, ստորջրյա կամ վերգետնյա միջուկային պայթյունների օգնությամբ հրահրվում է տեկտոնական սալերի տեղաշարժ և երկրակեղևի շարժում, ինչն առաջացնում է երկրաշարժեր, հրաբուխների ժայթքում, ցամաք հեղեղում և այլ աղետալի հետևանքներ:
Մնում է միայն հավելել, որ գոյություն ունեն նաև նոր ֆիզիկական սկզբունքների վրա հիմնված այնպիսի միջոցներ ու մեթոդներ, որոնք թույլ են տալիս վերոնշյալ արդյունքին հասնել առանց միջուկային պայթյունների:
Ըստ ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում սեյսմիկ զենքի վերաբերյալ հրապարակված առանձին տեղեկատվության ազդեցության օբյեկտ կարող են լինել, այսպես կոչված, տեկտոնական սալերի անկայունության հանգույցները: Նման հանգույցներում անհավասարակշռությունը հանգեցնում է սալերի տեղաշարժի և երկրակեղևի շարժման: Ազդեցության միջոցներից մեկը կարող է լինել ստորգետնյա, ստորջրյա կամ վերգետնյա միջուկային պայթյունը, որը խթանում են երկրաշարժեր, հրաբխային ժայթքումներ և այլն: Ուշադրություն դարձրեք՝ միջուկային պայթյունը կարող է լինել ազդեցության միջոցներից մեկը, այսինքն՝ կարող են լինել կամ կան նաև ազդեցության այլ միջոցներ, մասնավորապես, նոր ֆիզիկական սկզբունքների վրա հիմնված, համենայն դեպս, ազդեցության միջոցը չի սահմանափակվում միայն միջուկային պայթյունով:
Ըստ բաց աղբյուրներում հրապարակված տեղեկությունների, աշխարհում սեյսմիկ զենքի տիրապետում են միայն երկու երկիր՝ ԱՄՆ-ը և Ռուսաստանը (նախկինում՝ ԽՍՀՄ-ը): Միացյալ Նահանգները, դատելով ամենից, այն արդեն փորձնական նպատակով կիրառել է որոշակի երկրի դեմ: Ինչպես տեղեկանում ենք Vuzlit.com կայքից, տարբեր երկրների բազմաթիվ գործիչներ 2010թ. հունվարին ԱՄՆ-ին մեղադրել են Հայիթիում սեյսմիկ զենք օգտագործելու մեջ:
Եթե չասենք լուրջ, ապա բավական ուշագրավ տեղեկություններով հրապարակումներ կան նաև այն մասին, որ ԽՍՀՄ-ը (ավելի ճիշտ, Գորբաչովի հրամանով շատ սահմանափակ թվով զինվորական պաշտոնյաներ, մասնագետներ) նույնպես կիրառել է սեյսմիկ զենք, ինչի հետևանքով հարուցվել է Սպիտակի կամ Դեկտեմբերյան երկրաշարժը: Այժմ դեռ չանդրադառնալով վերոնշյալ տեղեկություններին, ի դեպ, նաև անհերքելի փաստերին, որոնք իրար հետ միասին դիտարկելով ու գնահատելով, հիմք են հանդիսացել վերոնշյալ եզրահանգման համար, ներկայացնեմ այն, ինչի ականատեսն եմ եղել անձամբ 1988 թվականին:
Այդ տարվա աշունը բավական տաք էր, և ձմեռնամուտից առաջ սիրողական ձկնորսության նպատակով մեկնել էի Շիրակի մարզում, այն ժամանակ Լենինական կոչվող քաղաքից մոտ 8 կմ դեպի արևելք գտնվող Կառնուտի ջրամբար: Տողերիս հեղինակը և այլ ձկնորսներ հանկարծ լսելով շատ ցածր թռչող ուղղաթիռի ձայնը, մեր հայացքները ձկնորսական լողաններից կտրելով, հառեցինք երկինք: Վայրկյաններ անց հայտնված ռազմական ուղղաթիռը կախվեց լճի, որքան հիշում եմ, մեջտեղի հատվածի վրա: Լճից բարձրությունը շատ փոքր էր, ներքևում ջուրը պտուտակի քամուց փրփրում էր: Այսպիսի բան մենք՝ ձկնորսներս, չնայած տասնյակ ու տասնյակ անգամներ Կառնուտի ջրամբարից ձկնորսությամբ էինք զբաղվել, չէինք տեսել:
Մեր բոլորի զարմանքն էլ ավելի մեծ եղավ, երբ ուղղաթիռից մետաղական ոչ մեծ գնդի նման ինչ- որ մի բան իջեցվեց լճի մեջ, հավանաբար, մինչև հատակ: Ի՞նչ էր այն… Ինչո՞ւ… Այդ խորհրդավոր գործողությունը շարքային քաղաքացիներիս համար անհասկանալի էր, առեղծվածային մի բան: Մինչև… Երբ Դեկտեմբերյան երկրաշարժից հետո հրապարակումներ եղան դրա արհեստական ծագման մասին, անմիջապես հիշեցի վերոնշյալ դեպքը: Ենթադրելի է, որ ջրամբարի մեջ իջեցված գնդաձև առարկան երկրաշարժի կամ երկրակեղևի տեկտոնական շարժի, սեյսմիկ ալիքների հետ կապված ինչ- որ սենսոր, տվիչ էր: Ուրիշ էլ ի՞նչ կարող էր լինել…
Հիմա ուշադրություն դարձրեք համընկնումներին. Դեկտեմբերյան երկրաշարժը տեղի ունեցավ 1988-ին, երբ Հայաստանը փոթորկված էր Կրեմլում ոմանց խիստ բարկացրած Ղարաբաղյան շարժմամբ: Այն կոտրելու կամ նշված նպատակը պատրվակ օգտագործելով, Հայաստանին վնասելու համար, Գորբաչովն իր նախաձեռնությամբ կամ իր ետևում կանգնած Արևմուտքի հայտնի ուժերի պահանջով կարող էր հրամայել, որ սեյսմիկ զենք կիրառվի: Այսինքն՝ երկրաշարժը տեղի ունեցավ մի երկրում, որի հետ լուրջ խնդիր ուներ սեյսմիկ զենքին տիրապետող աշխարհի երկու պետություններից մեկի կենտրոնը՝ Կրեմլը:
Հաջորդ համընկնումը. այժմ էլ, հատկապես վերջին շրջանում, Վաշինգտոնը լուրջ խնդիրներ ունի Թուրքիայի հետ, ընդգծում ենք, ոչ թե Մոսկվան, այլ Վաշինգտոնը, հակառակը՝ Պուտինի և Էրդողանի, Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունները փոխադարձաբար բավական լավ են: Հարկ է առանձնակի ուշադրություն դարձնել, թե Թուրքիայի երկրաշարժին թուրք- ամերիկյան հարաբերություններում ինչ կարևոր իրադարձություններ ու հայտարարություններ են նախորդել: Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ Թուրքիայում փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժն ԱՄՆ-ի կողմից սեյսմիկ զենքի գործադրման հետևանք էր:
Անկարայի և Վաշինգտոնի միջև խիստ սրված ու վերջին շրջանում, կարելի է ասել, արդեն գրեթե թշնամականի վերածվող հարաբերություններին, որոնք կարող էին պատճառ լինել ԱՄՆ-ի կողմից սեյսմիկ զենքի կիրառման, կանդրադառնանք առաջիկայում, իսկ այժմ նշենք, որ ինչպես Երևանի ժամանակով 15:51-ին տեղեկացրել է «РИА Новости»-ին, միայն Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել էր 3549-ի: Այս պահի դրությամբ այն, անկասկած, աճել և ավելին է…
«Երկու ուժեղ երկրաշարժերը, որոնց կենտրոնները եղան Պազարջիկ և Էլբիստան շրջանները Քահրամանմարաշում, մեծ ավերածությունների են հանգեցրել 10 նահանգներում,- ТАСС-ի տեղեկացմամբ , ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:- Այս տարածքում տուժել է մեր մոտ 13,5 մլն քաղաքացի»:
Էրդողանի խոսքով՝ «զոհերի թիվը շարունակում է աճել, այս պահին այն հասել է 3549-ի, վիրավորվել է 22168 մարդ»:
Հավելենք, որ Թուրքիայում երեկ տեղի ունեցած երկրաշարժերն իրենց էներգիան բնութագրող մեծությամբ՝ մագնիտուդով, որը գրանցվել է 7.4- 7.8 ըստ Ռիխտերի սանդղակի (սանդղակի առավելագույն միավորը 9.5-ն է), ինչպես նաև Երկրի մակերևույթին ցնցումների արտաքին ուժգնությամբ՝ մարդկանց, իրերի, շինությունների, բնության օբյեկտների վրա ազդեցությամբ, որը երկրաշարժի ինտեսիվության բալային սանդղակով գնահատվել է 10-11 բալ, գերազանցել է Սպիտակի երկրաշարժի մագնիտուդին (տարբեր գնահատականներով՝ 6.9- 7.1), ինչպես նաև արտաքին ուժգնությանը (9-10 բալ):
Հաղորդվում է, որ երկրաշարժը զգացվել է Հունաստանում, Կիպրոսում, Իրաքում, Իրանում, Լիբանանում, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի այլ վայրերում և նույնիսկ Գրենլանդիայում:
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան