ԱԺ Հայաստան-Գերմանիա խումբը Ռոթի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Հունիսի 28-ի առավոտյան աշխատանքային նախաճաշի շուրջ հանդիպում ունեցանք Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի հետ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Քննարկեցինք Հայաստանի անվտանգային համակարգի ամրապնդման և տնտեսական հզորացման հարցերը:

Կարևորեցինք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ հարցերը:

Զրույցի առանցքում էր ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման հեռանկարները»,-գրել է նա: