ԱՄՆ-ը կվերսկսի ավիառումբերի մատակարարումներն Իսրայելին
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կվերսկսի Իսրայելին 500 ֆունտ կշռող ավիառումբերի մատակարարումները, որոնք ապրիլին դադարեցվել էին Ռաֆահում Իսրայելի պաշտպանության բանակի ռազմական գործողության հետ կապված ԱՄՆ-ի մտահոգությունների պատճառով: Այս մանսին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
«Վաշինգտոնում հանդիպումների ժամանակ մեզ ասել են, որ 500-ֆունտանոց ռումբերը կհանձնվեն Ռաֆահում գործողությունն ավարտվելուց հետո, երկու շաբաթ անց»,-հայտարարել է իսրայելացի պաշտոնյան:
Նրա խոսքով՝ Իսրայել կուղարկվի շուրջ 1,7 հազար 500- ֆունտանոց ռումբ։
Իսրայելը հայտարարում է, որ իրեն ռումբերը հարկավոր են այն դեպքում, եթե հյուսիսային սահմանին «Հեզբոլլահ»-ի հետ մարտական գործողությունները վերաճեն լայնածավալ պատերազմի։