Թուրքիայում դեռևս շարունակվում է քաոսը․ թուրքագետ

Թուրքիայում դեռևս շարունակվում է քաոսը։

Երկրաշարժի գոտի համարվող 10 նահանգներում իրավիճակը ծայր աստիճան անմխիթար է։

Կան բազմաթիվ փլուզված շենքեր, որոնց դեռևս ոչ մի փրկարար չի մոտեցել։ Ողջ մնացած քաղաքացիները փորձում են ինքնուրույն իրականացնել որոնողափրկարարական աշխատանքներ։

Ճանապարհները մնում են անանցանելի, ինչն էլ հիմք է հանդիսացել, որ Թուրքիայի իշխանությունը փետրվարի յոթին որոշում կայացնի երկրաշարժի գոտի հասնելու համար նոր գրունտային ճանապարհներ բացել՝ շրջանցելով փլուզված կամուրջները, անանցանելի դարձած ճանապարհները։

Սննդի բացակայությունն էլ իր հերթին ավելացրել է չվնասված խանութների թալանի, ինչին էլ անդրադարձել է Թուրքիայի ՆԳ նախարար Սոյլուն՝ պնդելով, որ գողության մեկ – երկու դեպք է եղել ընդամենը։

Կրակը դեռևս չի հաջողվում մարել պատմական Ալեքսանդրիա, կամ Իսքենդերույի նավահանգստում։ Այս նավահանգստով են տեղափոխվում սև շուկայի նավթամթերքը։

Արդեն հայտնի է, որ զոհվել է նաև իշխող Արդարություն և Զարգացում կուսակցության պատգամավոր ընտանիքի 20 անդամների հետ միասին։

Այսօրվա ընթացքում կրկին փլուզումներ են եղել, որի հետևանքով դեռևս հայտնի չեն, թե կան զոհեր։

 

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից