Կան որոշ հիմքեր ենթադրելու, որ Թուրքիայում երկրաշարժը ԱՄՆ-ի կողմից սեյսմիկ կամ տեկտոնական զենքի գործադրման հետևանք էր

Ոչ բարեկամ Թուրքիայի հարավ- արևելքում և բարեկամ Սիրիայում այսօրվա ավերիչ երկրաշարժի հետևանքով փլուզված շենքերի, ինչպես նաև զոհերի և վիրավորների թվաքանակներն անկասկած դեռ կաճեն:

ԶԼՄ-ների կողմից հրապարակված թվերը հիմնված են սկզբնական տեղեկությունների վրա, որոնցից դուրս են այն բազմաթիվ դիերը և վիրավոր մարդիկ, որոնք այս պահին էլ դեռ փլվածքների տակ են, և որոնց մասին տեղեկություններ չկան: Նորանոր տեղեկությունների ի հայտ գալով շարունակաբար թարմացվում են զոհերի, վիրավորների, ավերված շենքերի և անօթևան մնացածների վերաբերյալ տեղեկությունները:

Կան որոշ հիմքեր ենթադրելու, որ Թուրքիային, իսկ մի քանի օր առաջ նաև Իրանին պատուհասած ավերիչ երկրաշարժերն ունեն արհեստական ծագում, ավելի որոշակի՝ ԱՄՆ-ի կողմից երկրաֆիզիկական զենքի , մասնավորապես, նշված զինատեսակի խմբին պատկանող սեյսմիկ կամ տեկտոնական զենքի կիրառման հետևանք են: նշվածին դեռ կանդրադառնանք, իսկ այժմ փորձենք արձանագրել, թե ինչ է տեղի ունեցել այսօր և ինչ հետևանքների է հանգեցրել:

Սկզբնական երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայում, Սիրիայի սահմանի մոտ: Թուրքիայի արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման վարչության հայտարարության համաձայն, «Քահրամանմարաշ-Պազարչիկ կենտրոնում (մոտ 400 000 մարդ, Թուրքիայի հարավ-արևելք) 7,4 մագնիտուդով երկրաշարժը, որը տեղի է ունեցել 04.17-ին (Երևանի ժամանակով 05.17-ին.- Ա. Հ.), ինտենսիվորեն զգացվել է մերձակա նահանգներում, հատկապես Հաթայում, Ադանայում, Օսմանիեում, Դիարբեքիրում, Մալաթիայում և Շանլըուրֆայում»:

Քահրամանմարաշում գազատարի վրա երկրաշարժի պատճառով երկու պայթյուն է եղել միմյանցից մոտ 3 կմ հեռավորությամբ հատվածների վրա, այնուհետև երկու տեղում էլ բռնկվել է սաստիկ հրդեհ։ Ըստ «Ihlas» գործակալության, վերոնշյալ դեպքը տեղի է ունեցել Հաթայ նահանգի Թոփբոգազի գյուղում։

«CNN Turk»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Հաթայ նահանգի օդանավակայանի միակ թռիչքուղին ամբողջությամբ ավերվել է։ Ինչպես TRT-ին ասել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, Քահրամանմարաշ և Գազիանթեփ քաղաքների օդանավակայանները փակ են քաղաքացիական թռիչքների համար և սպասարկում են միայն տուժածների համար օգնությամբ թռիչքները։ Վարչակազմից հայտնել են, որ վնասների պատճառով Իսկենդերունի նավահանգիստը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը:

Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Անկարայում, Անթալիայում, Կայսերիում, Մերսինում, Տրապիզոնում, Ուրֆայում։

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներն այլ են: Ըստ նշված կենտրոնի, երկրաշարժի ուժգնությունն եղել է 7.8 մագնիտուդ, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է ավելի քան 1 մլն բնակչություն ունեցող Գազիանթեփից 37 կմ (այլ տեղեկությունների համաձայն՝ 27) հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ (այլ տեղեկությունների համաձայն՝ 17,9 կմ) խորության վրա։ Մոտ տասը րոպե անց գրանցվել է 6,3 մագնիտուդով հերթական ցնցումը, որի էպիկենտրոնը գտնվել է Օսմանիե քաղաքից (ավելի քան 200 000 մարդ, Թուրքիայի հարավ) 37 կմ հեռավորության և 10 կմ խորության վրա։

Նշենք նաև, որ Թուրքիայի հարավում գտնվող Գազիանթեփ քաղաքը Սիրիայի սահմանից 50 կմ-ից պակաս հեռավորության վրա է: Առաջին երկրաշարժից հետո միայն Թուրքիայում առավոտվա դրությամբ տեղի են ունեցել տասնակ (այս պահի դրությամբ գուցե արդեն հարյուրավոր) հետցնցումներ, որոնցից առնվազն վեցը՝ 6 մագնիտուդից ավելի ուժգնությամբ, ամենահզորը` 6.6 մագնիտուդով:

ԶԼՄ-ների հրապարակած տեղեկություններից պարզ է դառնում, որ բազմահարկ և ոչ բազմահարկ, ընդհանուր առմամբ, հազարավոր շենքեր են փլուզվել Թուրքիայի Շանլըուրֆա քաղաքում, Օսմանիե և Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հաթայ նահանգներում, Մալաթիայում, Քահրամանմարաշում, Ադըյամանում, Դիարբեքիրում և այլուր: Երկրաշարժից միայն Թուրքիայում տուժել են ավելի քան 10 նահանգ:

Թուրքիան հայտարարել է արտակարգ դրություն, տագնապի ամենաբարձր մակարդակը. այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հայտարարությունից։ Թուրքիայի 10 տուժած քաղաքներից են Ադանան, Ադիյամանը, Գազիանթեփը, Դիարբեքիրը, Քիլիսը, Քահրամանմարաշը, Մալաթիան, Օսմանիեն, Հաթայը։

Տուժած շրջաններ են ուղարկվել փրկարարներ, երկրաշարժերի մասին զեկուցվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Էրդողանի խոսքով՝ տեղի ունեցածը երկրում 1939 թվականից ի վեր ամենախոշոր երկրաշարժն էր։ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են ընդունել միջազգային օգնություն։

Ուժեղ ավերածություններ են եղել նաև հարևան Սիրիայում։ Տասնյակ բազմահարկ շենքեր են փլուզվել երկրի հյուսիսում գտնվող Հալեպ և այլ քաղաքներում: Ըստ Սիրիայի առողջապահության նախարարի հաղոդրման, այսօր վաղ առավոտյան Իսքենդերունում տեղի ունեցած երկրաշարժերը ցնցել են Սիրիայի բոլոր նահանգները։ Ամենաուժեղ ցնցումները գրանվել են Իդլիբում, Հալեպում ու Լաթաքիայում։ Այս մասին նշված է Գանձասար շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջում։

«Սուրիա» հեռուստաալիքը հաղորդել է Հալեպի թաղամասերի բազմաթիվ ավերված տների մասին, այդ թվում՝ Ֆարդուսում, Սալահեթդինում և Բուստան ալ-Քասրում: Բանիաս քաղաքում գտնվող Սիրիայի ամենամեծ նավթավերամշակման գործարանում վնասվել են սարքավորումները, այն դադարեցրել է աշխատանքը,  նավթամթերքների արտահոսք է տեղի ունեցել։ Սիրիայում զոհերի թվում է վարչապետ Հուսեյն Առնուսի քույրը՝ Նասուբ Առնուսը։ «Al Watan» թերթի հաղորդմամբ, նա մահացել են Համա քաղաքում շենքի փլուզման հետեւանքով:

Երկրաշարժի ցնցումները զգացվել են ողջ տարածաշրջանում՝ Կիպրոսում, Լիբանանում (նաև՝ մայրաքաղաք Բեյրութում) և այլուր:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) տեղեկացմամբ, ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից այսօր տեղական ժամանակով ժամը 04:16-ին հյուսիսային լայնության 41.15⁰ և արևելյան երկայնության 43.92⁰ աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի, Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք) գրանցվել է օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը 3 բալ ուժգնությամբ զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի և Աշոցք գյուղերում։

Ուշագրավ է, որ վերոնշյալ (մեր տեղական ժամանակով ժամը 04:16-ին) երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայում Երևանի ժամանակով 05:17-ին տեղի ունեցած երկրաշարժից ուղիղ 1 ժամ 1 րոպե առաջ, այսինքն՝ նախորդել է նրան, բայց որոշ լրատվամիջոցներ, ինչպես, օրինակ, «Коммерсантъ»-ը, ներկայացրել են, թե Թուրքիայում Մոսկվայի ժամանակով 04:17-ին 7,8 մագնիտուդով առաջին երկրաշարժի ցնցումները զգացվել են նաև հայ-վրացական սահմանին, այսինքն՝ հայ- վրացական սահմանին զգացվածը հաջորդել է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժին: Հավելենք, որ Մոսկվայի և Անկարայի ժամանակներն ուղիղ 1 ժամով առաջ են Երևանի ժամանակից:

Այսօր Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք. Երևանի ժամանակով ժամը 14:24-ին ևս մեկ երկրաշարժ է գրանցվել օջախի 10 կմ խորությամբ, 7,7 մագնիտուդ ուժգնությամբ, շուտով 6,0 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցում է գրանցվել։ Ինչպես այս կապակցությամբ տեղեկացրել է  Հայաստանի ԱԻՆ-ը, «Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում 3 բալ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ»։

Վերջին տեղեկությունների համաձայն, Թուրքիայում և Սիրիայում զոհերի քանակն անցել է 2000-ից, կան բազմահազար վիրավորներ:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան