Ըստ դիտորդական գնահատականների, Իրանում ընտրություններն անցնում են ազատ ու խիստ մրցակցային պայմաններում
«Իրանում այսօր անցկացվող նախագահական ընտրություններում արդեն քվեարկել են նախագի բոլոր չորս թեկնածուները»,-հաղորդում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նա նշում է՝ ըստ դիտորդական գնահատականների, ընտրություններն անցնում են ազատ ու խիստ մրցակցային պայմաններում և չափազանց դժվար է կանխատեսել դրանց արդյունքները։
Ամենաշատ ձայներ հավաքելու ունակ թեկնածուների հիմնական եռյակը բաղկացած է երկու պահպանողական և մեկ բարեփոխական քաղաքական գործչից։
Ընտրական հագեցած օրն ավարտվելու է այսօր՝ Թեհրանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։
Իրանագետը հիշեցնում է, այսօր Իրանում ընթացող նախագահական ընտրություններում Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին քվեարկելուց հետո հանդես է եկել համառոտ ելույթով։
Շեշտելով ընտրողների մասնակցության կարեորությունը, նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության տևականությունը պայմանավորված է նաև ընտրություններին ժողովրդի մասնակցությամբ և կոչ է արել անվարան մասնակցել դրանց։