Թրամփի հետ հեռուստաբանավեճից հետո դեմոկրատները քննարկում են Բայդենին այլ թեկնածուով փոխարինելու հնարավորությունը
ԱՄՆ նախագահի թեկնածուներ Ջո Բայդենի և Դոնալդ Թրամփի առաջին հեռուստաբանավեճից հետո քննարկվում է Բայդենին այլ թեկնածուով փոխարինելու հնարավորությունը: Այս մասին գրում է Politico-ն:
Իր ելույթի ընթացքում Բայդենը պարբերաբար լեզվի սայթաքումներ էր թույլ տալիս, նա լուրջ սխալներ չուներ, բայց ինչ-որ պահի նախագահի մտքի թելը կտրվել է, և Թրամփը դա նկատել է:
Այս բանավեճից հետո ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունում քննարկում է սկսվել այն մասին, թե արդյոք հնարավոր է Բայդենի թեկնածությունը հանել ընտրություններից և փոխարինել նրան մեկ այլ թեկնածուով։ Դրա համար կպահանջվի անձամբ ԱՄՆ նախագահի համաձայնությունը։
Դեմոկրատական կուսակցության համագումարը, որում վերջնականապես որոշվելու է կուսակցության թեկնածուն, տեղի կունենա օգոստոսին։