Այսրկովկասյան տարածաշրջանային իրադարձությունների և բրիտանացի Ռիչարդ Մուրի հետաքրքրությունների կապը

Սկիզբը՝ այստեղ

 Երկրորդ մաս

Մուրն աշխատել է Թուրքիայում՝ 1990-1992 թթ․։ 2014 թվականին նա նշանակվել է Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպան, այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2017 թվականը։ Հենց այդ ժամանակ էլ, ըստ երևույթին, նա «սիրահարվեց» թուրքերին ու պանթյուրքիզմին։ Նա Ստամբուլի «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբի երկրպագու է։ Պատկերացնո՞ւմ եք։ Անգլիացին և «Բեշիքթաշ» և ոչ թե, ասենք, «Լիվերպուլը» կամ «Արսենալը»: Երբ թուրքական ակումբը 14 տարվա ընդմիջումից հետո 2016 թվականին նվաճեց Թուրքիայի չեմպիոնի տիտղոսը, Մուրը Անկարայում իր նստավայրում կախեց «Բեշիքթաշի» դրոշը։ Նա նաև թվիթ է արել և կեսկատակ-կես լուրջ նշել, որ Թուրքիայում եղել է 6 տարի, որից 4-ը չեմպիոն է դարձել «Բեշիքթաշը»։ «Սա ուղղակի պատահականությո՞ւն է»,- գրել է նա թուրքերեն: Մուրը չի դադարել թուրքերեն թվիթներ գրել նույնիսկ այն բանից հետո, երբ դարձավ ՄԻ 6-ի ղեկավար։ Այս տարի նա թուրքերեն առնվազն երկու թվիթ է արել։ Հոկտեմբերի 29-ին նա շնորհավորել է «սիրելի Թուրքիային» Հանրապետության օրվա առթիվ, իսկ նոյեմբերի 19-ին ցավակցություն է հայտնել Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ 2016 թվականի ամռանը՝ Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո, Մեծ Բրիտանիայի դեսպան Ռիչարդ Մուրն իր հարցազրույցներից մեկում իրականում կրկնել է Էրդողանի հայտարարությունը, թե հեղաշրջումը նախաձեռնել է Թուրքիայի նախագահի քաղաքական հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենը, որն ապրում է ԱՄՆ-ում։ «Կարծում եմ՝ ավելի հստակ տեղեկատվություն կունենանք, երբ սկսվի իրավական գործընթացը։ Բայց ես դժվարություն չունեմ ընդունելու այն, ինչ ասում է կառավարությունը. Գյուլենի կողմնակիցները ներգրավված են եղել այս հեղաշրջման մեջ», – ասել է Մուրը: Այսպիսով, աշխարհն իմացավ, որ Մուրը նաև շատ մտերիմ է Էրդողանի հետ: 2017 թվականի մարտին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որը խլեց հինգ մարդու կյանք, Էրդողանի խորհրդական Բուրհան Կուզուն գրել է. «Ահաբեկչություն Անգլիայում: Ահաբեկիչները Եվրոպային ասում են՝ Մեծ Բրիտանիան ձեր ամենաապահով վա՞յրն է: Ուրեմն հենց ամենաապահով տեղին կխփենք»։ Մուրը «Թվիթերում» պատասխանել է. «Չեք դատապարտում: Համերաշխություն չեք հայտնում: Ամոթ: Մի՞թե համաձայն չեք նախագահ Էրդողանի և վարչապետ Յըլդըրըմի հայտարարությունների հետ»։

Եվ վերջապես, 2020 թվականի նոյեմբերի 11-ին, Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո, Ռիչարդ Մուրը ժամանեց Անկարա և հանդիպեց Էրդողանի խոսնակ և խորհրդական Իբրահիմ Քալինին։ Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ նրանք քննարկել են «Լեռնային Ղարաբաղի և Լիբիայի վերջին զարգացումները»: Կարո՞ղ էիք գուշակել, որ Բաքվի պանթուրքիստների քուրդ առաջնորդ Իլհամ Ալիևը Բրիտանիային է «վաճառել» Արցախի Հանրապետությանը պատկանող Դրմբոնի և Կաշենի հանքերը:

Երևանում տարբեր մարդիկ ջանադրաբար քարոզում էին, թե Մուրը եկել է, որպեսզի ռուսներն ու թուրքերը «չգրավեն Լաչինի միջանցքը»: Եվ հունվարին դեռ շարունակում էին շրջանառել։ Իհարկե, առանց հիմնավորման։ Երևի այն ակնկալիքով, որ մարդիկ երբեք չեն իմանա, թե ինչ է ասել Լոուրենս Արաբացին ամերիկացի լրագրող Լ. Ստեֆենսին, որ երբեք չեն կարդա գեներալ-լեյտենանտ Դենիկինի հուշերը և չեն իմանա հրեա երիտթուրք Նուրի փաշայի ու անգլիացի գեներալ Թոմսոնի դավադրության և հենց սույն Ռիչարդ Մուրի էության մասին։ «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբան Մարինա Գրիգորյանը շատ ճիշտ էր, երբ գրում էր, որ երևանցի թուրքամետները, հակահայկական ուժերի երևանյան խամաճիկները, այդ թվում՝ գլխավոր խամաճիկը, պարտավոր են բացատրել, թե ինչ են քննարկել ՄԻ 6-ի ղեկավարի հետ։ Այս տողերի հեղինակը միանում է տիկին Մ. Գրիգորյանի պահանջին և կոչ է անում աշխարհի բոլոր հայրենասեր հայությանը սատարել «Գոլոս Արմենիի»-ի լրագրողի պահանջին։ Ինչո՞ւ միայն հայերը, նաև միջազգային հանրությունը պարտավոր են պահանջել ճշմարտությունը և՛ Ռ. Մուրից, և՛ բրիտանական կառավարությունից, և՛ արտատարածաշրջանային ուժերի երևանյան խամաճիկներից։

Կրկին ընդգծենք․ պաշտոնական Երևանի և բրիտանական հետախուզության Մի 6 ծառայության ղեկավար Ռ. Մուրի «սիրո բռնկումից» հետո սկսվեց Արցախի շրջափակումը Բերձորի («Լաչին») մայրուղու երկայնքով, հայտնվեցին կեղծ բնապահպաններ, իսկ նրանց թիկունքում՝ և Կովկաս-թաթարական բանակի ստորաբաժանումները։ Բացահայտվել են Ապշերոնի հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչները՝ այդ նույն կեղծ բնապահպանների շարքերում, իսկ որոշ դեպքերում՝ Բաքվի ռեժիմի հատուկ ծառայությունների աշխատակիցները։ Թե՛ Հայաստանի ներսում, թե՛ հանրապետությունից դուրս որոշ շրջանակներում հայտնվեց կարծիք-տարբերակ, որ Ռ.Մուրը, գտնվելով Երևանում, կարող էր բերել կամ նույնիսկ «գծել ճանապարհային քարտեզ» Հայաստանի խամաճիկ առաջնորդների համար հենց Հայաստանի մայրաքաղաքում։ Այսպես ասած՝ «ինչ հանձնել, և ինչ չշտապել հանձնել» և այլն։ Ռ. Մուրի և Երևանի խամաճիկների կողմից դավաճանության «ճանապարհային քարտեզի» առկայության կամ բացակայության մասին խոսակցությունն ավելորդ ենք համարում, եթե անգամ հաստատվի, որ ՄԻ 6 հանցավոր կազմակերպության ղեկավարը «ժառանգություն է թողել»՝ որպես «գործելու» հրահանգ տարբեր տեսակի «փաշինյաններին», մենք գործնականում ոչինչ չենք կարողանում հաշվարկել։ Հնարավոր «հրահանգների» կամ «ճանապարհային քարտեզների» բովանդակությունը կարող են իմանալ միայն Ռ. Մուրը և երևանյան խամաճիկները։

Բայց, սկզբունքորեն, կա նաև Ռ. Մուրի և Անգլիայի հետաքրքրության «նյութական կողմը» հայերի հերթական ցեղասպանության հարցում։ Այն, ինչ հայտնի դարձավ 2022 թվականի դեկտեմբերի 20-ին, սկզբունքորեն պարզ է դառնում, թե ինչպես «հանկարծ» Նյու Յորքում պայմանավորվեցին, որ Ամուլսարը (ոսկու հանքավայր) դառնա «անգլիական»՝ ի դեմս անգլիական «Lydian International Limited» ընկերության: Ինչպես գրում էին 2019 թվականին ռուսական մի շարք լրատվամիջոցները, «Լիդիանի» բաժնետերերը՝ Ռոտշիլդի «անգղները», Ուկրաինան ուտում են Հայաստանի վրայով»: Նյութը կարող եք կարդալ այստեղ:

Եվս մի քանի խոսք «անգղների» այս ընկերության մասին. «Լիդիանը» Կանադայում գրանցված բաժնետիրական ընկերություն է։ Նրա հիմնական բաժնետերերն են միջազգային կառույցները, այդ թվում՝ EBRD-ն և IFC-ն: Հայաստանում «Լիդիան»-ի հայտնվելու պատմությունը պատահական չէ: Ընկերությունը գրանցվել է Մեծ Բրիտանիայում 2005 թվականին, իսկ 2008 թվականին դուրս է եկել Տորոնտոյի ֆոնդային բորսա: Այս ընկերության երկու հիմնական հանքավայրերն են Դրաժնիան (ցինկ, կապար, արծաթ և ոսկի) Կոսովոյում և Ամուլսարը Հայաստանում… Այսօր, դատելով «Լիդիանի» կայքից, Հայաստանից դուրս միակ նախագիծը Վրաստանում գտնվող Կելան է, բայց դրա նշանակությունն այնքան էլ մեծ չէ։ Հետևաբար, կարող են կասկածներ առաջանալ, թե ընկերությունն ստեղծվել է հանուն Հայաստանի մեկ հանքի, որի շուրջ հավաքվել են միջազգային ընկերությունների, քաղաքական գործիչների և խոշոր բիզնեսի մեծ թվով շահագրգիռ ներկայացուցիչներ։ Եվս մեկ-երկու տեղեկություն. «2013 թվականի մարտի 25-ին ՀՀ նախկին վարչապետ և Միացյալ Թագավորությունում դեսպան Արմեն Սարգսյանը դարձավ «Լիդիանի» տնօրենների խորհրդի անդամ, իսկ ուղիղ վեց ամիս անց նա հրաժարական տվեց։ Հաջորդ օրը նա դարձավ Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան. հասկանալի է, որ հնարավոր չէր համատեղել այդ պարտականությունները, և հրաժարականը զուտ ձևական էր։ 2015 թվականի դեկտեմբերին «Լիդիանը» ներգրավել էր 325 միլիոն դոլար Ամուլսարի հանքավայրի շահագործման համար։ 2018 թվականի սկզբին իշխող շրջանակները հայտարարեցին Հայաստանի նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածության մասին։ Այդ մասին գրել էի այն ժամանակ՝ Արմեն Սարգսյանը կդառնա նոր նախագահ։ Ինչու հենց նա և ինչ է դա նշանակում:

Հարց կարող է առաջանալ՝ ինչո՞ւ ենք հիմա հիշել 2019 թվականը և «Լիդիան» ընկերությունը Ամուլսարի հետ։ Բացատրությունը պարզ է՝ Արցախի ողբերգությունը՝ ներկայիս թուրք «էկոլոգների» աղմուկը՝ Բերձորի («Լաչին») միջանցքում։ Այսպես, կեղծ Ադրբեջանում ոսկու, արծաթի և պղնձի արդյունահանմամբ զբաղվող բրիտանական Anglo Asian Mining ընկերությունը նամակով դիմել է միջազգային կազմակերպություններին և օտարերկրյա պետություններին՝ կապված Արցախում ընկերության բիզնես գործունեության և հանքարդյունաբերության իրավունքների հետ, որոնք ներկայումս «ապօրինի շահագործվում են»։ Այս մասին 2022 թվականի դեկտեմբերի 20-ին հայտնել է Բաքվի Report լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով նշված ընկերությանը։ Կոչն ուղղված է մի շարք միջազգային կազմակերպությունների և կառավարությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի, ԱՄՆ Պետդեպարտամենտի, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության և Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչներին։ Տեղեկատվության համաձայն՝ ընկերությունը դիմել է այդ կառույցներին՝ խնդրանքով աջակցել բիզնեսի օրինական իրավունքները վերականգնելու և իր աշխատակիցների անվտանգ մուտքն ապահովելու Գյըզըլբուլաղ (այսինքն՝ հայկական Դրմբոն գյուղ) և Դեմիրլի (այսինքն` մեր Կաշեն գյուղը) և հարակից տարածքներ Արցախում։ Նշվում է, որ դեռ 2006 թվականին Anglo Asian Mining-ը նմանատիպ նամակներով դիմել է միջազգային այս կառույցներին՝ իր սեփականության առավելությունը հաստատելու վերաբերյալ։ ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՍԿԱԾԵԼ, որ Anglo Asian Mining-ը 2006 թվականից «տվայտվում է» Արցախ հասնելու համար, իսկ վերոնշյալ «Լիդիան»-ը գրանցվել և մուտք է գործել ֆոնդային բորսաներ 2005-08 թվականներին, և երկուսն էլ «թիրախավորել են» Արցախը և Հայաստանը:

Բացի կեղծ-ադրբեջանում իր հիմնական ակտիվներից, Anglo Asian Mining-ը օրինական իրավունքներ ունի Արցախում երկու պայմանագրային տարածքների նկատմամբ՝ ոսկու հանքավայր Դրմբոնում և պղնձամոլիբդենային հանքավայր Կաշենում։ Չնայած պայմանագրային այս տարածքները գտնվում են տարածաշրջանում ռուս խաղաղապահների ժամանակավոր հսկողության տակ, ընկերությունը ասում է, որ հայկական ընկերությունները շարունակում են «ապօրինի շահագործել» դրանք, ասվում է Բաքվի հրապարակման մեջ։ Տեղացիները, պահակները, հանքերի աշխատակիցները թույլ չտվեցին անգլիացի և թուրք-կովկասյան թաթարներին մտնել հանքավայրի տարածք։ Ընդհանուր առմամբ, Anglo Asian Mining-ը, որը ոսկու, պղնձի և արծաթի արտադրող է Կենտրոնական Ասիայում, ունի լայն արտադրական պորտֆել և հանքարդյունաբերական ակտիվներ կեղծ-ադրբեջանում: 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերությունը արտադրել է 64610 տրոյական ունցիային համարժեք ոսկի (ավելի քան 2000 կգ): 2021 թվականի դեկտեմբերին ընկերությունը 19,8 % ներդրում է կատարել Libero Copper & Gold Corporation-ում (Libero): Libero-ն ներառված է Կանադայի ֆոնդային բորսայում (TSX Venture Exchange) և ունի կամ կարող է ձեռք բերել Ամերիկա մայրցամաքում մի քանի պղնձի հանքավայրեր արդյունահանելու իրավունք, որոնք պարունակում են աշխարհի ամենամեծ չմշակված պղնձամոլիբդենային հանքավայրերը, ներառյալ Կոլումբիայում գտնվող Mokoa-ն: 2022 թվականի հուլիսի 5-ին կեղծ-ադրբեջանի խորհրդարանը հավանություն տվեց Anglo Asian Mining-ի հետ «Արտադրական բաժնետոմսերի բաշխման» համաձայնագրի փոփոխություններին: Այս փոփոխություններով ընկերությանը տրվել է 3 հավելյալ թույլտվություն՝ 882 քառ. կմ ընդհանուր մակերեսով, ներառյալ Արցախում գտնվող հանքավայրերը։

Հիշեք մեկ կարևոր նրբերանգ. այնտեղ, որտեղ ոսկի կա, նույնիսկ եթե ոսկու առկայության վերաբերյալ միայն հիմնավոր կասկածներ կան, ապա գրեթե 100% հավանական է ապառներում ռադիոակտիվ մետաղների առկայությունը, օրինակ՝ ուրան։ Իսկ սա առիթ չէ՞ բրիտանական ընկերությունների և, համապատասխանաբար, Անգլիայի կառավարության, ինչպես նաև այս իբրև թե բրիտանական «Lydian International Limited» և «Anglo Asian Mining», իսկ իրականում հրեական ընկերությունների (ըստ երևույթին, սիոնիզմի երկրպագուներ և հետևորդներ) սեփականատերերի կողմից տարածաշրջանի նկատմամբ մեծ ուշադրության համար: Համոզված ենք, որ այդպես է։ Եվս մեկ անգամ հիշեցնում ենք ռուսական լրատվամիջոցների հոդվածներից մեկի վերնագիրը.

««Լիդիանի» բաժնետերերը․Հայաստանի վրայով Ուկրաինային ուտող Ռոտշիլդի անգղները»։

Բայց մենք չենք բացահայտել համաշխարհային սիոնիզմի ստեղծման և ինստիտուցիոնալացման մեջ Ռոտշիլդներից մեկի անմիջական մասնակցության մանրամասները։ Պարզապես ուզում էինք բոլորին հիշեցնել, որ արցախահայության (և ընդհանրապես, Անդրկովկասյան տարածաշրջանի…) ներկայիս ողբերգությունը սերտորեն կապված է «Հայաստանի իշխանությունների» և հանցավոր բրիտանական ՄԻ-6 կազմակերպության առաջնորդի՝ թուրքաֆիլ Ռ. Մուրի «սիրավեպով», և այս «սիրային կապի» շրջանակներում՝ 2022 թվականի դեկտեմբերին այս թուրքաֆիլի Երևան այցելությամբ:

Սերգեյ Շաքարյանց