Հատուկ արսենյանի և նիկոլականների համար մի քանի կարևոր փաստ
Հատուկ արսենյանի և նիկոլականների համար մի քանի կարևոր փաստ. նախ ոչ թե վռնդված, այլ ժողովրդին ապակողմնորոշելուց հետո ժողովրդի կարծիքը հարգելով ու անհրաժեշտությունից ելնելով իրենց կամքով հեռացած։ Ու առհասարակ վռնդվածները չէին կարող ժողովրդի կողմից ձայն ստանային ու մտնեին խորհրդարան։ Հույսով եմ ապագայում կհետևեք ձեր տոնայնությանն ու բառերին պարոն արսենյան։ Մոռացել եք երևի, որ ժամանակին Սերժ Սարգսյանի կողքին էիք ցատկոտում։
Երկրորդ` ոչ թե սպառնալիքներ է ուղղվում գործող իշխանությանը, այլ ձեռնարկվում է հայամետ քայլեր, քայլեր, որոնք բխում են Հայաստանի շահերից, ոչ թե վազում արևմուտք` հետևելով մոլորակի խառնակիչներին։
Երրորդ` խոսքերին տեր են եղել միշտ ու հիմա էլ տեր են այնպես, ինչպես տեր են եղել երկրին մինչև 2018 թվականը։ Տեր են եղել հայրենիքին, տեր են եղել բանակին, տեր են եղել զարգացմանն ու բարգավաճմանն ուղղված քայլերին, ոչ թե կործանման ու պետականությունը կորցնելու վտանգին նպաստելուն։
Լևոն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից