ԱՄՆ-ում և Եվրոպայում Կիևին խորհուրդ են տալիս դուրս բերել իր զինված ուժերը Արտյոմովսկից

Դոնբասում Ռուսաստանի զինված ուժերի հարձակողական գործողության շարունակությունն անխուսափելի է թվում, անգամ Ուկրաինային արևմտյան զենքի մատակարարման պարագայում, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով անանուն ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաներին։

Հոդվածում նշվում է, որ այդ կապակցությամբ ԱՄՆ-ը Ուկրաինայի ղեկավարությանը խորհուրդ է տալիս «ժամանակ շահել» և սպասել տանկերի և այլ զինատեսակների մատակարարմանը։

«Հարավում գարնանային հարձակման նպատակով ռեսուրսներ հավաքելու համար Ուկրաինան ստիպված կլինի իր զորքերը դուրս բերել արևելյան Բախմուտ քաղաքից (Արտյոմովսկ)»,- ասվում է հոդվածում։