Հաջորդիվ չի բացառվում, որ Ադրբեջանը կկտրի նաև Արցախի էլեկտրամատակարարումը և կապը

․ Ադրբեջանցիները փակել են ՀՀ-ից դեպի Արցախ գազի մատակարարումը։

․ Վաղվանից Արցախում կրթական հաստատությունները, որոնք ջեռուցվում են գազով, չեն աշխատելու։

․ Հաջորդիվ չի բացառվում, որ Ադրբեջանը կկտրի նաև Արցախի էլեկտրամատակարարումը և կապը։

Այս ամենը հնարավոր եղավ այն բանից հետո, երբ որպես հերթական զիջում Ադրբեջանին ՆՎԻՐԵՑԻՆ Բերձորն ու Աղավնոն, երբ 5 կմ-անոց լայնություն ունեցող միջանցքը, որով անցնում էին Արցախ մտնող բոլոր կոմունիկացիաները, տվեցին թշնամուն մի քանի մետրանոց ճանապարհի դիմաց։

Սա պարզապես սադրանք չէ։

Սա ցեղասպանություն է Արցախի և հայ ժողովրդի հանդեպ, քանզի ցաղասպանությունը միայն ֆիզիկական բնաջնջումը չէ, այլ նաև ապրելու հնարավորություններից զրկելը։

Սա պարզապես սադրանք չէ։

Սա ռազմական գործողություն է, որին ՊԵՏՔ Է ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՈՒ ՀԱՄԱՉԱՓ։

 

Ալվինա Աղաբաբյանի ֆեյսբուքյան էջից