Արցախում վաղվանից ժամանակավորապես կփակվեն դպրոցները

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարումը անջատելու հետևանքով վաղվանից Արցախում դպրոցները ժամանակավորապես կփակվեն, քանի որ դասասենյակները չեն ջեռուցվելու:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը:

Եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ: