Մոսկվան Հաղթանակի շքերթին մասնակցելու հրավերներ չի ուղարկել ոչ բարեկամ երկրների պաշտոնյաներին, նաև՝ Փաշինյանին

Մոսկվան Հաղթանակի շքերթին մասնակցելու հրավերներ չի ուղարկել ոչ բարեկամ երկրների դեսպաններին և պաշտոնյաներին, սակայն դա չի վերաբերում համապատասխան պետությունների վետերանների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ոչ բարեկամ երկրներն արդեն երրորդ տարին է, ինչ չեն հրավիրվելու շքերթին, նրանք չեն հրավիրվել սկսած 2022 թվականից, քանի որ այս երկրներում վարչակարգերը ագրեսիվ քաղաքականություն են վարում մեր երկրի նկատմամբ։ Այն ձևակերպում են որպես ռազմավարական պարտության մատնել, մենք էլ այն ձևակերպում ենք, որպես կործանարար պատերազմու վարում»,-հայտարարել է Զախարովան։

Հիշեցնենք, որ շքերթին մասնակցելու հրավեր չի ուղարկվել նաև Նիկոլ Փաշինյանին։