Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի երևանյան երթուղին

Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման երթը մեկնարկեց Աբովյանի համայնքապետարանի այգու մոտից։

Երթի մասնակիցները ժամեր անց կլինեն Երևանում։ Այսօր ժամը 16։00-ին Հանրապետության հրապարակում նախատեսված է համազգային հանրահավաք։

Երթի մասնակիցները գլխավոր հրապարակ կհասնեն Թբիլիսյան խճուղի-Կոմիտասի պողոտա-Բաղրամյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց երթուղով։