Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի (տեսանյութ)

«Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և օրենսդիր ու գործադիր մարմնի անդամների ուղեկցությամբ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի:

Նիկոլ Փաշինյանը մոտեցել է զբոսայգի ժամանած վետերաններին՝ շնորհավորել նրանց տոնական օրվա առթիվ և մաղթել առողջություն:

ՀՀ բարձրագույն ղեկավարությունը ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին ու հարգանքի տուրք մատուցել ֆաշիզմի դեմ մղված պայքարում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետականության, անկախության, ինքնիշխանության համար իրենց կյանքը տված մեր նահատակների հիշատակին»,- այս մասին տեղեկություն է տարածել կառավարությունը:

Ի դեպ Վաղ առավոտից «Հաղթանակ» զբոսայգին փակ էր, այդ թվում լրագրողների համար:

Հիշեցնենք` մայիսի 9-ը հայության համար տարիներ շարունակ եռատոն է եղել` Երկրորդ համաշխարհային պատերազմում խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման և 1992թ․ Շուշիի ազատագրման օրը:  Ցավոք այսօր վերջին երկուսը հիշատակի օրեր են դարձել։

Նշենք նաև, կառավարության կայքում զետեղված լուսանկարներում բացակայում է Արարատ լեռը, իսկ տեսանյութի մեջ Արարատն իր տեղում է։