Խաղաղ մարդկանց նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանները դեռ մի բան էլ այդ խաղաղ մարդկանց դատի են տվել

Կարդում եմ. «Ոստիկանությունը 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներին դատի է տվել «Եռաբլուրի» միջադեպի համար»։

Այսինքն խաղաղ մարդկանց նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանները դեռ մի բան էլ այդ խաղաղ մարդկանց դատի են տվել։

Այսպիսի լկտիությունից նորմալ մարդ կարող է ապշել, բայց ասեմ, որ սա շատ սովորական բռնապետական գործիքակազմ է, շատ հստակ գործառույթով. մյուսների աչքը վախեցնել և ապագայում հետ պահել դժգոհության ակտիվ դրսևորումներից։

Ուղերձը սա է. «Ձեր խոհանոցներում ինչքան ուզում եք մեզնից դժգոհեք, բայց եթե համարձակվեք բողոքը դուրս բերել փողոց, ձեր համար պրոբլեմներ ենք ստեղծելու, բա ձեզ պե՞տք ա»։

Բնական հարց է առաջանում. ինչպե՞ս է հնարավոր չեզոքացնել օկուպացիոն վարչակարգի կիրառած այս մեթոդները։

Միայն ավելի բազմամարդ ու ավելի բարձրաձայն բողոքներով, որովհետև ցանկացած բռնապետություն (նամանավանդ այսպես կոչված սփին-դիկտատուրաները) հրապարակային բողոքներից վախենում է։

Բողոքողներին պաշտպանելու միակ միջոցը՝ իրենց կողքը շատով կանգնելն է։

 

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից