ՀՀ–ին աջակցելու փաստաթղթերի փաթեթը չստորագրվեց

ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին փաստաթուղթը գրեթե պատրաստ է, սակայն որոշ լրամշակման կարիք ունի։ Ամփոփելով ՀԱՊԿ նիստի աշխատանքները՝ Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Ընդհանուր առմամբ, համաձայնեցվել է միջոցառումների որոշակի համալիր ՝ Հայաստանին այս դժվարին իրավիճակում օգնություն ցուցաբերելու վերաբերյալ, որը, բնականաբար, կապված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության հետ»,–ասաց Զասը։

Նրա խոսքով` չնայած փաստաթուղթը ընդհանուր առմամբ կարելի է պատրաստ համարել, սակայն այն լրամշակման կարիք ունի։ Ուստի հանձնարարվել է լրամշակել ու ներկայացնել պետությունների ղեկավարներին ստորագրելու համար։

Զասի խոսքով` նույնը վերաբերում է Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրին` այնտեղ նույնպես որոշվել է մի շարք ճշգրտումներ կատարել։ Ըստ նրա` այս ամենը նորմալ գործընթաց է, քանի որ չկան միջազգային կազմակերպություններ, որտեղ բոլորը նույն կերպ են մտածում։