Լեհաստանում ընկած հրթիռը արձակվել է ուկրաինական զորքերի կողմից. Associated Press

Նախօրեին Լեհաստանում ընկած հրթիռը արձակվել է ուկրաինական զորքերի կողմից, հղում անելով Associated Press-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաներին։

«Նախնական տվյալները ցույց են տալիս, որ հրթիռը, որը խոցել է Լեհաստանը, ուկրաինական ուժերն արձակել են մոտեցող ռուսական հրթիռի ուղղությամբ»,- նշված է հոդվածում։

Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ դա ռուսական հրթիռ է։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին ասել է, որ տվյալները վկայում են այն մասին, որ Ռուսաստանը ներգրավված չէ Լեհաստանում հրթիռի ընկնելու միջադեպին։ Նրա խոսքով՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ բանակցությունների ընթացքում ինքը տեղեկություն է ստացել, որ միջադեպը կարող է տեխնիկական սխալի հետևանք լինել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Լյուբլին վոյևոդությունում երկու հրթիռ է ընկել։ Միջադեպի հետևանքով երկու մարդ է մահացել։

Միջադեպից հետո հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ ընկել են ռուսական արտադրության հրթիռներ, նախագահ Անջեյ Դուդան իր հերթին նշել է, որ դեռ ստույգ տեղեկություն չկա։