Մինչ մեր ուղեղները լցնում են ԵՄ մտնելու անիրականանալի ապուշ հույսերով, «ամերիկյան դրախտով» կամ «իրական Հայաստանի» մասին անասնական հեքիաթներով, «real politic»-ի կանոններն այլ բան են թելադրում
Երբ որոշ մարդիկ դեմքի լուրջ արտահայտությամբ սկսում են խոսել այն մասին, որ «կերեք, խմեք, քեֆ արեք, եթե մի բան լինի ապա աշխարհը կփրկի մեզ», ապա ցույց տվեք նրանց այս կադրերը:
Կադրերում երեւում է ամերիկացիների կողմից Գազայի հատված սննդամթերքի եւ դեղորայքի հումանիտար բեռի իջեցումը պառաշյուտով ։
Թվում է, թե ամեն ինչ «լավ» է, բայց կա մեկ կարևոր նրբերանգ:
ԱՄՆ-ն Իսրայելին վաճառում է ռումբերի ու հրթիռների ողջ տեսականին, որոնցով ոչնչացվում է Պաղեստինը ։
Այսինքն ՝ մի կողմից ամերիկյան ռումբերը թափվում են պաղեստինցի կանանց և երեխաների գլխին , իսկ այն բանից հետո, երբ այդ ռումբերը կսպանեն պաղեստինցիներին, նույն Գազայի հատված մարդասիրական օգնություն է նետվում ողջ մնացածների համար ։
Գիտակցում եք «միջազգային հանրության» ողջ ցինիզմը ։
Ամերիկացիներին մեղադրել պետք չէ ։
Աշխարհի խոշոր ուժային կենտրոնները գործում են հենց այդպես ՝ կոշտ, ցինիկ և բացառապես իրենց շահերից ելնելով ։
Այնպես որ, մինչ մեր ուղեղները լցնում են ԵՄ մտնելու անիրականանալի ապուշ հույսերով, «ամերիկյան դրախտով» կամ «իրական Հայաստանի» մասին անասնական հեքիաթներով, «real politic»-ի կանոններն այլ բան են թելադրում ՝ ուզում ես պահպանել քո Երկիրը, ուրեմն ինքդ պայքարիր դրա համար։
Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից