Փաշինյանին հորդորել եմ պահպանել բանակցությունների տեմպը․ Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո խոսակցության բովանդակության վերաբերյալ գրառում է կատարել «Թվիթերում».

«Հորդորել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պահպանել խաղաղ բանակցությունների տեմպը նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցություններից հետո։ ԱՄՆ-ը շարունակում է հավատարիմ մնալ այս ջանքերին»։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։