Ինչ որոշում է կայացրել Վերաքննիչ դատարանը Սպիտակցի Հայկոյի որդու վերաբերյալ
Սպիտակցի Հայկոյի որդին՝ Հրաչյա Ղևոնդյանը, կշարունակի մնալ ազատության մեջ, վերաքննիչ դատարանը քիչ առաջ մերժեց դատախազի վերաքննիչ բողոքը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
Հիշեցնենք՝ Հրաչյա Ղևոնդյանին ձերբակալվել էր «իշխանությունը զավթելու նախապատրաստության» մեղադրանքով. սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով: