Լեհաստանի տարածքում երկու հրթիռ է ընկել, կան զոհեր

Երկու հրթիռ է ընկել Լեհաստանի տարածքում, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

ZET ռադիոկայանը, հղում անելով ոչ պաշտոնական աղբյուրներին, տեղեկություն է տարածել Ուկրաինային սահմանակից Պշևոդուվ գյուղի մերձակայքում հրթիռներ ընկնելու մասին։

«Հրթիռները հարվածել են հացահատիկի չորանոցին, երկու մարդ է զոհվել, տեղում են ոստիկանությունն ու բանակը»,- ​​հայտնել 1 ռադիոկայանը։

Հրթիռների պատկանելությունը չի նշվում։