«Հայաստանի կառավարությունը չպետք է միջամտի ժողովրդավարական ճանապարհով ընտրված քաղաքական գործիչների հավաքներին»․ ԵԺԿ գլխավոր քարտուղարը իր մտահոգությունն է հայտնում

ԵԺԿ գլխավոր քարտուղար Թանասիս Բակոլասը թվիթերյան իր էջում մտահոգություն է հայտնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանը լքելու և Լիսաբոնում ԵԺԿ Քաղաքական համաժողովին մասնակցելու հնարավորությունից զրկելու վերաբերյալ․

«Ես չափազանց մտահոգված եմ, որ Աշոտյանին արգելել են մեկնել Լիսաբոն և թույլ չեն տվել միանալ մեր Քաղաքական ժողովին։ Այս գործելաոճը բացարձակապես անընդունելի է։ Հայաստանի կառավարությունը չպետք է միջամտի ժողովրդավարական ճանապարհով ընտրված քաղաքական գործիչների հավաքներին»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ

«Զվարթնոց» օդանավակայանում անձնագրային ստուգման փուլում իրեն արգելել են լքել Հայաստանը։