Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵԱՀԿ-ի ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևի հետ

Նոյեմբերի 14-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման  հարցերը,  ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը մանրամասնել է հայկական կողմի մոտեցումները և տեսակետները:

Կողմերը պայմանավորվել են պահպանել կապը հետագա համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով: