Բա որ ռուսական առաջարկներն ընդունելու էիր, ի՞նչ էիր անում Պրահայում Միշելի հետ․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Էդուարդ Շարմազանովը տելեգրամի իր ալիքում գրել է

«Բա որ ռուսական առաջարկներն ընդունելու էիր, ի՞նչ էիր անում Պրահայում Միշելի հետ։

Փաշինյանը հերթական անգամ ապացուցում է, որ չունի քաղաքական սկզբունքներ։

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նրա քպ-ական թիմը «կեղտաջուր» էր լցնում ՌԴ-ի վրա, նրա ընտանիքին պատկանող թերթի «աղբյուրը» պնդում էր, որ ՌԴ-ն միջանցք է պահանջում ու ստիպում է ՀՀ-ն մտնի Միութենական պետություն։

Ավելին. Նիկոլի աղբյուր Նիկոլը ՌԴ-ին մեղադրում էր Հայաստանն Ուկրաինա դարձնելու մեջ։

Բայց հիմա հանկարծ Նիկոլը դարձավ թեժ պրորուսական։
Այդպես է պահանջում աթոռը պահպանելու շահը։

Դուք հաճախորդ էլ չեք, դուք ավելի վատ կարգավիճակ ունեք, կապիտուլյանտներ։

Ռուսական «ապտակից» հետո խելոք ընդունեցիք Խովայևին ու հավատարմության երդումներ եք տալիս ՌԴ-ին,մինչև հանդիպեք Արևմուտքի էմիսարներին»։