Դատախազությունը հնարել է քրեական օրենսգրքով չնախատեսված նոր հանցակազմ, այն է՝ «վարչապետին պարտադրելը», և այն մեղսագրել է վստահորդիս․ Մելիքյան

Վաղը՝ նոյեմբերի 8-ին, ժամը 9:30-ին Երևանի դատարանի «Կենտրոն» նստավայրում շարունակվելու է Արսեն Միրիջանյանի գործով դատավարությունը։

Հիշեցնեմ, որ այս գործի առանձնահատկությունն այն է, որ դատախազությունը հնարել է քրեական օրենսգրքով չնախատեսված նոր հանցակազմ, այն է՝ «վարչապետին պարտադրելը», և այն մեղսագրել է վստահորդիս։ Ըստ մեղադրանքի՝ վստահորդս վարչապետին «պարտադրել է» հրաժարական տալ՝ 44-օրյա պատերազմում նրա պատճառով մեր կրած ծանր պարտության համար։

Մոսկվայաբնակ Արսեն Միրիջանյանը ողջ պատերազմի ընթացքում և դրանից հետո մեծածավալ օգնություն է ուղարկել Հայրենիք, և հիմա նրան նախկին քրօր 301.1 հոդվածով դատում են պարտության թիվ մեկ պատասխանատուին հրաժարական տալու «պարտադրանքի» համար։

Վաղը Արսենը ցուցմունք է տալու, և հավանաբար սկսելու են «դատական վիճաբանությունները»։

Հետաքրքիր է լինելու, նիստն էլ դռնբաց է։

 

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից