Միշտ ասել ենք էշ թուրք, այսօր թուրքը մարդ դարձավ, մենք էշացա՞նք (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ազատամարտիկ Շահե Աճեմյանը։

Անդրադառնալով հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպմանը և տարածած հայտարարությանը` ազատամարտիկը շեշտեց․ «Փաշինյանն ամեն ինչ խառնեց իրար, ամերիկացիներին մի բան խոստացավ, ռուսներին ուրիշ, պարսիկներին, թուրքերին, ինչպես Հայաստանում է անում խաբում, կեղծում, այդպես էլ աշխարհն է խառնել իրար։ Ինչքան ես հասկացա՝ Պուտինը ժամանակավոր սառեցրեց այս խնդիրը, նշելով, որ հանգիստ մնացեք, մյուս կողմից մի քանի անգամ Պուտինը շեշտեց, որ Հայաստանը մեր դաշնակիցն է, կարծում եմ, դրանով մեսիջ ուղարկեց Ամերիկային, որ Հայաստանն իմ ազդեցության գոտու մեջ է, միևնույն ժամանակ մեսիջ հղեց Փաշինյանին, որ տղա՛ ջան, ո՞ւր ես փախչում իմ մոտից, հասկացրեց, որ ռուսական հովանու տակից չես կարող փախչել»․ ընդգծեց Շահե Աճեմյանը։

Մանրամասները՝ տեսանյութում