Փաշինյանն իր ճղճիմ աթոռը պահելու համար հարստացրեց Ադրբեջանի կեղծ կռվանների շարանը (տեսանյութ)

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նոյեմբերի 1-ին «Հենարան» մամուլի ակումբում խոսեց Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքներից՝ ներկայացնելով Արցախի հարցում պրոադրբեջանական լուծումներ հնչեցնելու և հաստատելու Փաշինյանի քայլերը։ Ըստ նրա ՝տասնամյակների ընթացքում չի եղել  դեպք, երբ ադրբեջանական կողմը հղում աներ Ալմաթիի համաձայնագրին։ Փաշինյանն այնքան ներքաղաքական օրակարգը սպասարկեց Ալմաթիի համաձայնագրով, որ այն դարձավ հայ-ադրբեջանական բանակցությունների կռվաններից մեկը, ընդ որում՝ պրոադրբեջանական կռվան։ Մինչդեռ Ալմաթիի համաձայնագրի հիշատակումն այս համատեքստում բացարձակ որևէ հիմք չունի, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը դրան ուշ են միացել, ավելին՝ Հայաստանի Գերագույն խորհուրդն այն վավերացրել է վերապահումով, բացի դրանից, ԱՊՀ կանոնադրության մեջ առկա է հղում ինքնորոշման անկապտելի իրավունքի մասին։ Հայկ Մամիջանյանը հարց է հնչեցնում՝ ՀՀ հիմնական բանակցողն ինչո՞ւ մեկ անգամ դրա մասին չի խոսել։ «Առկա է փաստաթուղթ, որը հայկական կողմն այն ժամանակ ընդունել է վերապահումով, և որը մեծ հաշվով խնդրին շատ քիչ առնչություն ունի, և այդ փաստաթուղթը հակահայկական մոտեցմամբ մեջբերվում է այս գործընթացին»։

Մանրամասները՝ տեսանյութում