Դա կախված կլինի այլ հարցերից . Պուտինը՝ Արցախում ռուս խաղաղապահների մանդատը երկարացնելու մասին

Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատի երկարացման հարցը քննարկվել է Սոչիում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Պատասխանելով հարցին, թե որքանով է պատրաստ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել ռուս խաղաղապահների մանդատը 10-20 տարով երկարացնելու մասին փաստաթուղթը, Պուտինը նշել է, որ այդ հարցը քննարկվել է։

«Մենք խոսել ենք այդ մասին։ Դա կախված կլինի մյուս հարցերից, որոնք դուք այժմ տվեցիք: Խաղաղության պայմանագրի հնարավոր կնքումից (Երևանի և Բաքվի միջև) և սահմանազատումից, սահմանագծումից (հայ-ադրբեջանական) սահմանի։ Եթե այս հարցերը լուծվեն, ապա խաղաղապահների հարցն այլ կերպ կդրվի։ Եթե չլուծվեն, կամ որոշ չափով լուծվեն ապա դրանից կախված կլինի մեր խաղաղապահ զորախմբի ճակատագիրը։ Բայց ամեն դեպքում, երկու կողմերն էլ շնորհակալություն հայտնեցին Ռուսաստանին այն աշխատանքի համար, որ մենք այնտեղ անում ենք»,- եզրափակեց նա։