Փաշինյանին Իրանում ընդունել է երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին այսօր Թեհրանի «Սադաբադ» համալիրում ընդունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այս մասին հայտնում է Mehrnews-ը:

Փաշինյանը Թեհրան է ժամանել այսօր՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հրավերով:

ՀՀ վարչապետին դիմավորել է Իրանի պլանավորման և բյուջեի կազմակերպության ղեկավար Մասուդ Միրքազեմին։

Փաշինյանն ու Ռաիսին հանդիպման ընթացքում կքննարկեն երկկողմ և տարածաշրջանային հարցեր, կստորագրեն համագործակցության փաստաթղթեր և կմասնակցեն մամուլի ասուլիսի։ Փաշինյանի օրակարգում է նաև հանդիպում Իրանի մի խումբ պաշտոնյաների հետ։