Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը հացահատիկի գործարքին․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը հացահատիկի գործարքին, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Կիևը ահաբեկչական հարձակում է իրականացրել Սևծովյան նավատորմի նավերի և Սևաստոպոլում քաղաքացիական նավերի վրա։

Ըստ հաղորդագրության՝ հարձակման ենթարկված նավերը «հացահատիկային միջանցք» են ապահովում՝ ուկրաինական նավահանգիստներից գյուղատնտեսական արտադրանք արտահանելու միջազգային նախաձեռնության շրջանակում։