ՀՀԿ-ն ողջունել և ողջունում է բոլոր այն նախաձեռնությունները, որոնք միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, վեց տարի շարունակ պայքարում է 2018-ից Հայաստանի իշխանությունը զավթած և մեր ազգային շահերն ամենուր ոտնահարող կառավարիչների խմբակի դեմ: Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն:

Աստված օգնական հերոսական մեր Ժողովրդին:

Աստված պահապան Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն:

 

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյան