Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն մայիսի 10-ին․ԱԳՆ

Նախապես ձեռքբերված պայմանավորածություններին համապատասխան, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները կանցկացվեն մայիսի 10-ին Ալմաթիում (Ղազախստան): Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հիշեցնենք՝ ապրիլի 26-ին ԱԳՆ-ից հայտնել էին, որ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին հայտնի կդառնա, երբ դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվի։