Ստերի տոպրակդ փակիր

Ստերի տոպրակդ փակիր

Նախ, ԼՂՀ հարցի կարգավորման գործընթացի մասին ստերդ փակիր․․․ Ամբողջ աշխարհը տեսավ, իսկ հազարավոր հայ ընտանիքներ իրենց մաշկի վրա զգացին, թե ինչ էր ներկայացնում քո դավաճանական «վերելակային դիվանագիտությունը   0187, հազարավոր հայ ընտանիքներ զավակներ կորցրին եւ դեռ շարունակվում է այս սերնդասպանությունը․․․

Ասացիր «Արցախը Հայաստան է», սակայն իրագործում ես «Ղարաբաղը ադրբեջան է» թուրքական թեզը․․․

Ասում ես նախկինները 90-ականներից պետություն չեն ստե՞ղծել, այ ամոթից զուրկ մարդուկ, գոնե շուրջդ նայիր, հիշիր ինչ կար սովետից հետո եւ ինչ կար մինչեւ 2018-ը, կար մարտունակ բանակ, շենացող քաղաքաներ, գյուղեր,անվտանգ սահմաններ, ճանապարհներ, կար արժանապատիվ դիվանագիտություն, կային արժանապատիվ կապեր, կար հստակ արված գործը, որի արդյունքում, եթե դու քո թրքահոտ քայլով չգայիր ու չաղավաղեիր մեր պետությունը, կլուծվեր Արցախի հարցը կլուծվեր հայանպաստ եւ Արցախը կճանաչվեր աշխարհում, ու թուրքը կմնար մատը բերանը դրած, մանթո․․․ Բայց բերեց քեզ եւ չարի պես քանդեցիր ամեն ինչ։

Ասում ես «խաղաղության դարաշրջան»,երկիրը ներքաշել ես մշտական պատերազմական վիճակների մեջ։ Ասում ես, թուղթ ես ստորագրելու, որ ռուս խաղաղպահները տասնյակ տարիներով մնան , ինքդ ռուս գործիչներին արգելում ես գալ Հայաստան, բերում ես ԵՄ անհասկանալի «պարեկների», ասացիր սկսելու ես քո «զրոյական կետից» հայկական երկու կայացած պետությունները կամաց-կամաց հասցնում ես զրոյական կետի․․․

Շարունակություն կա, բայց, այլեւս զզվելի է քո մանիպուլյատիվ ճամարտակությունները մեկնաբանել, հերքել․․․

Կեղծված ընտրությունների մասին, յա, իրո՞ք մտածում ես, թե քո քպշնիկները արդար ընտրություններով էին ձայներ հավաքում եւ 2018-ի դեկտեմբերյան եւ 2020-ի հունիսյան ընտրություննե՞րում․․Ամոթ ունեցիր, քանի որ նույն, քեզ համար ընտրությունները կեղծած, մարդկանց կաշառած եւ վախեցրած հաստավիզ ուսապարկերիդ ուսապարկերը անձամբ են պատերի տակ գլուխ գովում, թե ոնց , ումով և քանիսով են ապահովել «արդար» ընտրություններ․․

Խոսում ես էն մասին, թե արդյոք աշխարհում կա՞ երկիր, որը Արցախը/դու՝ թրքահաճոյի մեկը, ասում ես Ղարաբաղ/ չի ճանաչում Ադրբեջանի կազմում․․․ Հա, կա եւ այդ երկրները քիչ չեն ու առաջին հերթին իմ Հայաստանը երբեք չի ճանաչել ու չի ճանաչելու Արցախս Ադրբեջանի կազմում․ Այ, պատմական գիտելիքներից կաղ, մտոք՝ եղկելի, անհայրենիք մարդուկ, ինքդ 2020-ի նոյեմբերին բունկերից գլուխդ չհանելով ստորագրել ես համայն հայության պատմության մեջ ամենախայտառակ կապիտուլյացիոն հայտարարությունը, շարունակում ես ստորագրել, շարունակում ես ստորադասել հայի եւ Հայաստանի շահը քո թուրք քիրվաների շահերին․․․ Ու էսօր ելույթ ես ունենում, խոսելով ներողո՞ւթյան մասին․․․Ամոթ չունես, լեզվիդ տակ էլ ոսկոր չկա, բարբաջում ես ու ճամարտակում․․․ Բայց՝ ականջիդ օղ արած լսիր՝ էսպես չի մնալու, հայ ժողովուրդը ինքը կորոշի քո ճակատագիրը եւ դա կլինի երբեւէ գոյություն ունեցած դավաճանի ամենադաժան եւ արդար դատաստանը․․․ Ու ես տեսնելու եմ այդ օրը․․․․Եւ հենց այդ օրը ես անձամբ ներողություն կխնդրեմ իմ ժողովրդից, որդեկույս մայրերից, տուն-տեղ, գյուղ-քաղաք, հայրենիք կորցրած արցախցի իմ քույրերից ու եղբայրներից, որ այսքան ձգվեց դեպի կառափնարան քո ճանապարհը․․․

 

Մարգարիտ Եսայան

29․10․2022