Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետարանի՝ մայիսի 6-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց պաշտոնի նոր նշանակումներ։

Ըստ այդմ՝ Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար:

Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Սամվել Ղուկասյանը նշանակվել է քաղաքաշինության և հողի օգտագործման վարչության պետ։

Անետա Բաբայանը նշանակվել է կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն: