Եյսկում Սու-34-ի կործանման հետևանքով 2 զոհ, 15 հոսպիտալացված կա

Եյսկում Սու-34-ի կործանման հետևանքով 2 զոհ, 15 հոսպիտալացված կա:

ՌԴ Եյսկ քաղաքում ռազմական Սու-34 ինքնաթիռի կործանման պատճառը եղել է շարժիչներից մեկում բռնկված հրդեհը։ Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Կործանված ինքնաթիռի օդաչուները ինքնանետվել են։

«Հոկտեմբերի 17-ին Հարավային ռազմական շրջանից ուսումավարժական թռիչք իրականացնող Սու-34 ինքնաթիռը բարձրություն հավաքելիս կործանվել է»,-հայտնել են ՌԴ պաշտպանական գերատեսչությունից։

Եյսկ քաղաքի բնակելի թաղամասերից մեկի բակում, ինքնաթիռի վառելիքի բռնկումից հրդեհ է առաջացել։