Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել. ՌԴ ՊՆ

Բանակցությունների արդյունքում Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձվել է 110 ռուս քաղաքացի: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։

Վերադարձվածների թվում է քաղաքացիական նավերի 72 ռուս նավաստի։ Ուկրաինական կողմին է հանձնվել Ուկրաինայի ԶՈւ 108 կին զինծառայող։