Արցախի, Սյունիքի, Հայաստանի գոյությունն ուղղակի վտանգի տակ է. 3

Սկիզբը` այստեղ 

Ադրբեջանն օգտվելով հայկական կողմի ռազմաքաղաքական ղեկավարության շրջանում առկա պետական դավաճանությունից ու դրա արդյունքում վարվող պարտվողական պատերազմից, նպատակ ուներ ամբողջովին գրավել Արցախը, սակայն, ինչպես հայտնի է, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդության շնորհիվ, պատերազմը դադարեցվեց և մեր արտաքին թշնամին չկարողացավ հասնել իր այդ նպատակին: Ալիևի խորամանկությունն ու նենգությունը, սակայն, չպետք է թերագնահատել…

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կաշկանդված լինելով Արցախում պատերազմը շարունակելու հնարավորությունից, Ալիևն Արցախի մնացած մասի հարցը փորձում է լուծել Արցախի Հանրապետության հայաթափման միջոցով, իսկ որպեսզի հասնի դրան, տարբեր մեթոդներով ու միջոցներով վարում է Արցախի բնակչության շրջանում անպաշտպանվածության զգացում սերմանելու և արմատավորելու քաղաքականություն:

Այդ միջոցների մի մասին, ինչպես, օրինակ, իր տիրապետության ներքո գտնվող տարածքում նոր ճանապարհի կառուցմամբ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը Քաշաթաղի (Լաչինի) միջանցքից մասամբ, հետո գուցե ամբողջովին դուրս հանելուն, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի գտնվելու ընդամենը հնգամյա (ոչ ավելի) ժամկետին համաձայնելուն, հոդվածի նախորդած մասերում արդեն անդրադարձել ենք:

Սակայն հասկանալով, որ այդ բոլոր միջոցները, նույնիսկ ռուսական խաղաղապահ զորակազմի թվաքանակի փոքր լինելուց (հրաձգային զենքով զինված ընդամենը 1960 զինծառայող) օգտվելով, Արցախում Ադրբեջանի ԶՈւ իրականացրած գնդակոծությունները, հարձակումները և ոչ մեծ տարածքների գրավումները բավարար չեն, որպեսզի իր հայրենի հողին պինդ կառչած արցախցին զանգվածային արտագաղթի դիմի, Ալիևն Արցախի բնակիչների գիտակցության մեջ անպաշտպանվածության զգացում սերմանելու և արմատավորելու համար որոշեց հասնել նրան, որ Հայաստանի Հանրապետությունը, ներեցեք, ոչ թե հանրապետությունը, այլ ոստիկանական բռնապետությունը դադարի Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը լինելուց: Եվ հասավ` շնորհիվ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլի պետական դավաճանության:

Եթե Հայաստանի իրավապահ համակարգի համապատասխան մարմիններում եղանակ որոշողները քաղաքական պոռնիկները չլինեին, ապա պետք է վաղուց արդեն պարզած լինեին, թե Հայաստանն ինչո՞ւ է Քառասունչորսօրյա պատերազմից որոշ ժամանակ հետո դադարեցրել է իր ժամկետային զինծառայողներին Արցախ ուղարկելը` այսպիսով կատարելով Ալիևի և Հայաստանում գտնվող սորոսականների վաղեմի երազանքն ու պահանջը, փաստացի դադարելով Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը լինելուց:

Ավելին. Նիկոլը ձգտել է նունիսկ, ինչպես ասում են, Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել, քանի որ ս. թ. օգոստոսի սկզբին կատարելով Ալիևի պահանջը, «ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչված «կանտորայի» իր մանկլավիկների միջոցով պահանջել է Արցախից հանել և Հայաստան տեղափոխել այստեղից գնացած և իրենց ծառայության ժամկետը դեռ չավարտած ժամկետային վերջին մի քանի հարյուր զինծառայողներին: Ահա թե այս կապակցությամբ օգոստսի 3-ին ինչ է գրել «Yerevan.Today» -ը «Մի քանի հարյուր զինվոր կեսգիշերին հրատապ տարհանվել է Արցախից» վերտառության ներքո.

«Երեկ երեկոյան Արցախի զորամասերում միանգամից խուճապային իրարանցում է սկսվել. հրամկազմը դիրքապահ ժամկետային զինծառայողներին տագնապ է տվել՝ արագ հավաքվել ու իջնել զորամաս. հայտնել են, որ վաղաժամ զորացրում են:

Գիշերն ավտոբուսները արագ կազմակերպված մոտեցել են զորամասերին, որպեսզի հնարավորին շուտ ու աննկատ զորքին տեղափոխեն Հայաստան: Կեսգիշերն անց տասնյակից ավելի ավտոբուսներ միաժամանակ ճամփա են ընկել, ու, ինչպես զինվորներից մեկը Yerevan.Today-ի հետ զրույցում իրավիճակը նկարագրեց, այս գիշեր նոյեմբերի 10-ի լուսաբացի տեսարանն է կրկնվել իրականում։ Բերձորի ճանապարհը, ասում է, վերածվել էր Դեր Զորի գաղթի ծանր ու դաժան ճանապարհին:

Գիշերը զորքը բերվել է Երևան, «Բանվորի արձանի» մոտ իջեցրել են, խուճապային վիճակից ելնելով՝ ոչ բոլորի  ծնողներին են հասցրել տեղեկացնել, որ «Բանվորի արձանի» նախկին տեղում դիմավորեն վաղաժամ զորացրված զավակներին: Զինվորների մեծ մասը, ասում են, լուռ, անհաղորդ ու անտրամադիր տեղավորվել են մայթեզրերին ու լուսաբացը դիմավորել Երևանում»:

Ինչո՞ւ է Նիկոլը Հայաստանին փաստացի զրկել Արցախի անվտանգության երաշխավորը լինելուց` Ալիևից կաշառված, ահաբեկված կամ նրա լակեյը լինելո՞ւ,  այսինքն` պետական դավաճանությա՞ն, թե՞ պարզապես Հայաստանի ու հայերիս ներքին թշնամին լինելու հետևանքով (ինչպես ասում են, հօգուտ իրեն ծնած մոր ցեղակիցների…), չգիտենք, կպարզվի միայն Նիկոլին, նրա քաղաքական թիմը ու Հայաստանի դատաիրավական համակարգի նրա կամակատարներին իշխանությունից հեռացնելուց հետո:

Նիկոլը, նրա վեցանոցները, այդ թվում նաև` իրավապահ համակարգի, թող չփորձեն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության  3-րդ կետի անտեսմամբ ծպլտալ, թե հայկական զինված ուժերի դուրսբերումը նախատեսված է դեռ եռակողմ հայտարարության 4-րդ կետով, ըստ որի, «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է Հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ»:

Որտեղի՞ց հայկական զինված ուժերի դուրսբերմանը… Հայտարարության շարադրանքից ակնհայտ է, որ այնտեղից, որտեղ տեղակայվելու է ՌԴ խաղաղապահ զորակազմը: Նույն հայտարարության 3-րդ կետի համաձայն, «Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ»: Այսինքն` հայկական զինված ուժերը, այդ թվում նաև` Արցախի ՊԲ-ի, պետք է դուրս գային ընդամենը շփման գծից և Քաշաթաղի (Լաչինի) միջանցքից, բայց ոչ Արցախի Հանրապետությունից:

Ավելին. նկատի ունենալով, որ Ադրբեջանի օկուպացրած տարածքի և Արցախի միջև շփման գծի երկայնքով ՌԴ խաղաղապահ զորախմբի զինծառայողները սակավաթիվ լինելու պատճառով չափազանց նոսր են տեղակայված և անհրաժեշտ բոլոր տեղամասերում չէ, որ գտնվում են (ապացույցը` անցած ժամանակաընթացքում Ադրբեջանի ԶՈւ ագրեսիայի` թշնամու համար հաջողված դրսևորումները), Հայաստանի զինված ուժերն իրավունք ունեին մնալ ու պետք է մնային նաև շփման գծի այն հատվածներում, դիրքերում, որտեղ  ՌԴ խաղաղապահ զորակազմի զինծառայողներ չէին տեղակայվել: Դեռ մի քանի ամիս առաջ, մինչև Նիկոլի, նիկոլականների կողմից Ալիևի պահանջի կատարումը, հենց այդպես էլ կար:

Հայաստանի զինված ուժերի զինծառայողները, որպես Արցախի անվտանգության երաշխավորներ, պետք է մնային Արցախում, առնվազն` ԱՀ-ում գտնվող իրենց զորամասերում, որպեսզի Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորության խախտմամբ ագրեսիայի դեպքում կարողանային օպերատիվորեն արձագանքել, հակազդել թշնամու հարձակմանը և օգնել Արցախի ՊԲ-ին: Ահա թե ինչից են հրաժարվել Նիկոլն ու նրա կամակատար «ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչված «կանտորան»:

Արցախից լայնածավալ արտագաղթը, Արցախի հայաթափումը կասեցնելու, կանխելու միայն մեկ ճանապարհ կա` պետական դավաճանին կամ հայերիս թիվ 1 ներքին թշնամուն և ընտրակեղծիքներով իշխանությանը տիրացածներին ասպարեզից հեռացնելը…

 

Արթուր Հովհաննիսյան