Բրիտանական գահը պաշտոնապես ժառանգեց արքայազն Չարլզը

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի մահից հետո արքայազն Չարլզը՝ Ուելսի նախկին արքայազնը, անմիջապես թագավոր դարձավ։

Նրա տիտղոսը կփոխանցվի որդուն՝ արքայազն Ուիլյամին՝ Քեմբրիջի դքսին։ Սակայն պաշտոնապես Չառլզը միապետ չի կոչվի մինչեւ ուրբաթ՝ միապետի մահվան հաջորդ օրը:

Իր հայտարարության մեջ Նորին Մեծություն Թագավորն ասել է. «Իմ սիրելի մոր՝ Նորին Մեծություն Թագուհու մահը մեծ տխրության պահ է ինձ եւ իմ ընտանիքի բոլոր անդամների համար:

73-ամյա Չարլզը բրիտանական գահն ստանձնած ամենատարեց ժառանգն է։ Նա կգահակալի Չարլզ 3-րդ անունով։