Փաշինյանն ու ՔՊ պատգամավորները քննարկել են խաղաղության պայմանագրին վերաբերող հարցեր․ 24News

Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, Դիլիջանում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հանդիպում են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին 24News-ին հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը: Պատգամավորի խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են խաղաղության պայմանագիր կնքելու և տարածաշրջանում խաղաղության դարաշրջանի բացման անհրաժեշտությանը վերաբերող հարցեր։

Նշենք, որ երեկ մամուլում տեղեկություն կար, որ Նիկոլ Փաշինյանը պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտնել է՝ մինչև տարեվերջ տրամադրված են խաղաղության պայմանագիր կնքել: Հովիկ Աղազարյանը նշեց, որ խաղաղության պայմանագիր կնքելու ժամկետի հարցը չի քննարկվել: